Անդրոիդում հայերեն տառատեսակներ տեղադրելու (և ցանկցած այլ համակարգային փոփոխություն կատարելու) համար անհրաժեշտ է ռութի՝ գերօգտագործողի իրավունքներ։ Այս էջում ներկայցված են ընդհանուր խորհուրդներ, թե ինչպես կարելի է իրագործել այդ գործողությունը տարածված սարքերի վրա։
Ստորև դուք կգտնենք աղյուսակ, որտեղ ներկայացված են մոտ 70 մոդելներ նրանց ռութ անելու մեթոդներ։ Մեթոդներին հակիրճ կարող եք ծանոթանալ աղյուսակից ներքև գտվող հատվածում։
Ուշադրություն՝ ռութինգի իրագործումը կարող է դառնալ ձեր սարքի երաշխիքային սպասարկումից զրկվելու պատճառ։
Արտադրողից և մոդելից կախված այն կարող է բերել պաշտոնական երաշխքիքային սպասարկման կասեցման և արտադրողի կողմից թողարկվող թարմացումների տեղադրման անհնարինության։ Մյուս կողմից, ռութինգից հետո, դուք կարող եք օգտվել այլընտրանքային ԾԱ–ից և ստանալ թարմացումները ավելի շուտ քան այն հասանելի կդարձնի սարքի արտադրողը։ Պետք է նշել նաև, որ ռութինը անդառնալի գործընթաց չէ, և գրեթե միշտ դուք կարող եք հրաժարվել նրանից, սարքը վերածրագրավորելով պաշտոնական ծրագրակազմով (firmware)։
Նաև մի շարք մոդելների վրա ռութինգից հետո, դուք չեք ստանա համակարգի թարմացումներ (սակայն դուք կարող եք օգտագործել այլընտրանքային համակարգեր, ստանալով նոր հնարավորթություններ, օրինակ՝ CynagenMod)։
Նախագծի մասնակիցները, ինչպես նաև հղումներում բերված մեթոդների և ծրագրերի հեղինակները, պատասխանատվություն չեն կրում, այս էջում նկարագրած գործողությունների հետևանքով ծագած որևէ խնդրի կամ վնասի համար։ Բոլոր գործողությունների համար, միակ պատասխանատուն դուք եք։
Այս աղյուսակը պարբերաբար կթարմացվի, սակայն առանց կոնկրետ մոդելի սարքը ունենալու, մենք չենք կարող ինքնուրույն փորձարկել և համոզվել այս կամ այն մեթոդի արդյունավետության և հուսալիության մեջ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ծանոթանալ հետևյալ մասնագիտացված հանգույցներին, և հարցերի դեպքում դիմել այնտեղ։
xda-developers
4pda.ru
unlocker
Մոդել | Մեթոդ | ||||
---|---|---|---|---|---|
SuperOneClick | z4root | Unrevoked | UniversalAndroot | Visionary | |
Acer beTouch E400 | + | 2.1 | |||
Acer Liquid | 2.1 | ||||
Acer Liquid Metal | + | ||||
Acer Liquid S100 | + | ||||
Archos 70 Internet tablet | + | ||||
Cricket Huawei Ascend | + | ||||
Dell Streak | + | 2.1 | |||
Garmin-Asus A10 | + | ||||
Gigabyte GSmart 1305 | + | + | |||
Google G1 | 1.6 | ||||
Google Nexus One | + | 2.2 | |||
HTC Aria | + | ||||
HTC Bee | + | ||||
HTC Desire | + | ||||
HTC Desire HD | 2.2 | ||||
HTC Desire Z | 2.2 | ||||
HTC Droid Incredible | + | ||||
HTC Evo | + | ||||
HTC Hero | 2.1 | + | 2.1 | ||
HTC Magic (Sapphire) 32B | + | ||||
HTC Tattoo | 1.6 | ||||
HTC Wildfire | + | ||||
Huawei U8110 | + | ||||
Huawei U8150 | 2.2 | ||||
Huawei U8220 | + | ||||
Huawei U8230 | + | + | |||
Huawei U8500 | + | ||||
Lenovo Lephone | 1.6 | ||||
LG Ally | + | ||||
LG GT540 Optimus | 2.1 | 1.6 | 2.1 | ||
LG P500 Optimus One | 2.2 | ||||
Motorola Atrix4G | + | ||||
Motorola Backflip | + | ||||
Motorola Charm | + | + | |||
Motorola Cliq | + | ||||
Motorola Defy | + | ||||
Motorola Droid | + | 2.2.1 | 2.2 | ||
Motorola Droid 2 | + | ||||
Motorola Droid X | + | ||||
Motorola Flipout | + | ||||
Motorola Flipside | + | ||||
Motorola ME511 | + | ||||
Motorola Milestone | + | 2.1 | |||
Motorola Quench XT5 | + | ||||
Motorola XT701 | + | ||||
Motorola XT800 | 2.1 | ||||
Pocketbook IQ 701 | + | ||||
Samsung Acclaim | + | ||||
Samsung Captivate | + | ||||
Samsung galaxy 5 (GT-i5500) | + | ||||
Samsung Galaxy 551 (GT-I5510) | + | ||||
Samsung Galaxy Beam | + | ||||
Samsung Galaxy Portal/Spica I5700 | + | + | |||
Samsung Galaxy S 4G | + | ||||
Samsung Galaxy S I9000 | + | 2.2.1 | |||
Samsung Galaxy S SCH-I500 | + | ||||
Samsung Galaxy Tab | + | ||||
Samsung GT-I5800 Galaxy 3 | + | ||||
Samsung GT-I7500 Galaxy | + | ||||
Samsung GT-P1000 Galaxy Tab | + | ||||
Samsung Transform M920 | + | ||||
Samsung Vibrant | + | ||||
Sony Ericsson X10 | + | + | 1.6 | ||
Sony Ericsson X10 Mini | + | 1.6 | |||
Sony Ericsson X10 Mini Pro | + | 1.6 | |||
Sony Ericsson Xperia E51i X8 | + | ||||
Sprint Hero | + | ||||
SuperPad (WowPad/Fly Touch II) Infotm x220 | + | ||||
Telus Fascinate | + | ||||
T-Mobile G2 | + | ||||
T-Mobile MyTouch | 2.2.1 | ||||
Toshiba Folio 100 | + | ||||
Vibo A688 | 1.6 |
Ուշադրությո՛ւն։ Ռութինգի ցանկացած եղանակաը հիմնված է Անդրոիդի սխալների շահագործելու վրա և այդ մոտեցումը կարող է ձեր համակարգչի հակավիրուսային փաթեթների ուշադրությունը գրավել։ Այստեղ բերված փաթեթները համարվում են վստահելի և տասնյակ հազար օգտագործողների կողմից փորձարկված։ Եթե դուք բեռնում եք փաթեթները պաշտոնական բեռման հասցեներից, ապա կարող եք անտեսել հակավիրուսային ծրագրերի զգուշացումները, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես անջատել հակավիրուսային ծրագիր, կամ ինչն ավելի նախընտրելի է՝ ավելացնել ֆայլերը բացառությունների ցանկում։
Ծրագրի պաշտոնական էջն է՝ http://forum.xda-developers.com/showthread.php?t=803682
Ռուսերեն քննարկումը մեթոդի մասին կարող եք գտնել այստեղ՝ http://4pda.ru/forum/index.php?showtopic=193688
Ծրագիրը բեռնելու և ծրագրի նորություններին ծանոթանալոի համար այցելեք հեղինակի բլոգը։
Ռուսերեն քննարկում՝ Universal AndRoot 4PDA ֆորումում
Պաշտոնական կայք՝ http://unrevoked.com/
http://android.modaco.com/content/software/320350/19-nov-r14-visionary-o...
http://4pda.ru/forum/index.php?showtopic=212995
http://4pda.ru/forum/index.php?showtopic=199355