Օգտագործողի մուտք

Դուք այստեղ եք

Գլխավոր էջ » Հարթակներ

Հայերենը Սիմբիանում

Սիմբիան համակարգը պաշտոնապես չի սատարում հայերենը, սակայն հարթակի առանձնահատկությունները, հեշտորեն հնարավոր են դարձնում հայերեն տառերի արտապատկերումը։ Ցավոք նույնը հնարավոր չէ ասել հայերեն գրելու մասին՝ Սիմբիանը միակ համակարգն է, որը հայերենը ցուցադրելու հնարավորություն ունենալով, այս պահին հայերեն մուտքագրելու հնարավորություն չունի։

hy.am նախագիծը, Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ ստեղծել է Սիմբիան Ս60 9․x (Symbian S60 9.x) և Սիմբիան Յու^3 Աննա (Symbian U^3 Anna) համակարգերը հայերենացնող փաթեթ։ Նախագծի շրջանկաներում ստեղծված այս փաթեթի տառատեսակները հիմնված են 2010 թվականին հեռախոսների մեջ հանդիպող տառատեսակների վրա։

Սիմբիանը աշխարհում և Հայաստանում ամենատարծված սմարթֆոնային հարթակներից մեկն է (մինչ 2010 թվականի վերջ, ամենատարածվածը)։ Սակայն մենք աննպատակ ենք գտնում տառատեսակները Սիմբիանին փոխանցելու փորձերը, քանի որ Սիմբիան նախագիծը մոտեցել է իր ավարտին և Նոկիան, ում այն այժմ պատկանում է շուտով դադարեցնելու է այս հարթակով նոր սարքերի արտադրությունը։ Սակայն տառատեսակների հայերեն նիշերը Հանրային սեփականություն են հանդիսանում և կարող են ազատ ձևափոխվել, տարածվել և օգտագործվել։

 

Բեռնել

Տեղակայիչները թողարկված են ԳՆՈՒ ՋիՓիէԼ տ․3 (GNU GPL v․3) թույլատրագրով

Հարթակ Նիշք Վարկած
Լինուքս 32 բիթ hy-am_org_symbian_v1.0_32b.tar.gz 1.0 (2011 մարտի 27)
Լինուքս 64 բիթ hy-am_org_symbian_v1.0_64b.tar.gz 1.0 (2011 մարտի 27)
Վինդոուզ 32 բիթ hy-AM.org_armenian_for_symbian_win32_v1.0.exe
ՄԴ5՝ d9e81280da16d1731a8185f8da8d62d5
1.0 (2011 մարտի 27)
Վինդոուզ 64 բիթ hy-AM.org_armenian_for_symbian_win64_v1.0.exe
ՄԴ5՝ 41cad321fe4c261f67158503a9ababb4
1.0 (2011 մարտի 27)

 

Ազատում պատասխանատվությունից

Նշված փաթեթները փորձարկվել են մի շարք սարքերի վրա և չեն առաջացրել որևէ խնդիր, այս փաթեթները չեն կատարում որևէ պոտենցիալ վտանգավոր գործողություն, այնուամենայնիվ հեղինակները  չեն կրում որևէ պատասխանատվություն նշված փաթեթի օգտագործումից ծագած որևէ վնասի կամ առաջացած խնդիրների համար։

Փաթեթը տրամադրվում է «Ինչպես-Կա» (AS-IS) սկբունքով, առանց որևէ երաշխիքների։

 

Ինչպես տեղադրել

  1. Բեռնեք hy-am.org–Symbian
  2. Միացրեք ձեր հեռախոսը ՅուԷսԲի լարով համակարգչին ընտրելով «Mass storage» ռեժիմով, կամ հանեք հեռախոսի ԷսԴե հիշողության քարտը և միացրեք քարտավարին (card reader)։ Հեռոխսի ներքին հիշողության մեջ տառատեսակները չի կարելի տեղադրել։
  3. Աշխատացրեք ծրագիրը
  4. Պատուհանի վերևում գտնվող սկավառակների ցանկից ընտրեք ձեռ հեռախոսը (կամ ԷսԴե քարտը, եթե ընտրել եք այդ ճանապարհը)
  5. Պատուհանի մեջտեղի հատվածում երևացող սկավառակի պարունակությանը նայելով, համոզվեք որ ճիշտ եք ընրել սկավառակը
  6. Սեղմեք «Տեղակայել տառատեսակները» կոճակը և սպասեք ընթացքի ավարտին
  7. Անջատեք հեռախոսը համակարգչից (safe remove–ի օգնությամբ)
  8. Վերագործարկեք հեռախոսը (Restart, անջատեք և միացրեք)

Շնորհավորո՛ւմ ենք, ձեր սարքը արդեն կարող է ամենուրեք ցուցադրել հայերենը։

 

Հնարավոր խնդիրներ

Ուշադրություն՝ Եթե ձեր սարքը ունի մեծ չափսի ներքին հիշողություն (օրինակ, Նոկիա Ն97, Ն95 8ԳԲ, Ն8) և դուք չունեք առանձին միքորՍԴ քարտ ապա, մի՛ տեղադրեք այս լուծումը ձեր հեռախոսի վրա, դա կարող է հանգեցնել ձեր հեռախոսի անաշխատանակությանը։ Նման հեռախոսներում հայերենը կարելի է տեղադրել միայն միքրոՍԴ քարտը տեղադրելուց հետո, և միայն այդ նույն միքրոՍԴ քարտի վրա։ Համոզվելու համար, սարքատառը ընտրելուց հետո ուշադրությւն դարձրեք տեղակայիչի պատւոհանում սարքատառի պարունակությանը և համոզվեք, որ ընտրել եք միքրոՍՔ քարտը, կամ հեռախոսը միացնելու փոխարեն, միացրեք միքրոՍԴ քարտը քարտավարի մեջ (card reader)։

Սիմբիան^3–ում հանարավոր են խնդիրներ ՔյուԹիով (QT) գրված ծրագրերում, ՔյուԹիի սխալի պատճառով։ Սխալը լուծված է ՔյուԹիի 4.7.2 տարբերակում, որը կարելի է բեռնել այստեղ նշված հղումներից։ Ցավոք պաշտոնական կայքում մեզ չհաղվեց գտնել նրանք, և փորձարկելու հանարվորության բացակայության պատճառով մենք չենք կարող երաշխավորել, որ այս հղումով բերված ՍԻՍ ֆայլերը աշխատում են, և անվնաս են։

Եթե ձեզ թվում է, որ հեռախոսը փոքր ինչ ավելի դանդաղ է աշխատում միանալուց անմիջապես հետո, դա կապված է ձեր ՄիքրոԷՍԴե քարտի արագագործության հետ։ Եթե չունեք ավելի արագագործ քարտ, ապա կարող եք նիշքային կառավարչի (file manager) միջոցով փորձել E: հիշողության սաքրից «resource» պանակը տեղափոխել C: սարքի վրա (հնարավոր չէ մի շարք մոդելների վրա)։ Իրականում խնդիրը նկատվում է միայն տառատեսակը առաջին կարդալու ժամանակ, այնուհետ տառատեսակները տեղափոխվում են օպերատիվ հիշողության մեջ, և արագությունը դառնում է սովորական, մինչև հեռախոսի հաջորդ վերամեկնարկումը (restart)։

Որոշ մոդելների դեպքում, երբ գործածում եք հեռախոսը որպես շարժական կրիչ, միացնելով «Mass Storage» ռեժիմով համակարգչին, հայերենը կարող է այդ ընթացքում չերևալ/անգլերեն տառերը քառակուսիների տեսքով երևալ, քանի որ ՄիքրոԷՍԴե քարտը այդ ժամանակ դառնում է անհասանելի հեռախոսի համար։ Եթե համակարգչից անջատելուց հետո, դա չի վերանու պարզապես վերագործարկեք հեռախոսը։ Եթե հաճախ եք օգտագործում հեռախոսը, որպես շարժական կրիչ և այդ նույն ժամանակ ակտիվ օգտվում եք հեռախոսից, ապա խորհուրդ ենք տալիս տեղափոխել «resource» պանակը E։ սարքից C: սարք, եթե հեռախոսը դա թույլ է տալիս։

 

Պատկերասրահ

 

Air Jordan III 3 Shoes

Share/Save Կիսվել