hy ՝ հայերենի պաշտոնական ԻՍՕ կոդն է (ըստ ԻՍՈ 639-1 ստանդարտի, այլ կոդերն են hye ըստ ԻՍՕ 639-2/T և ԻՍՈ 639-3 և arm ըստ 639-2/B)
AM ՝ Հայաստանի պաշտոնական կոդն է (ԻՍՈ 3166)
hy.AM՝ Թվային աշխարհում հայերենի սատարմանը ուղղված նախագիծ, որն իրականացվում է հետաքրքրված անհատ կամավորների կողմից։
Նախագիծը բաց է իր նպատակները և մոտեցումները կիսող բոլոր հետաքարարված անհատների և կազմակերպությունների համար։ Նախագիծը շահույթ չհետապնդող է, սակայն որոշակի նպատակներին հասնելու համար, և հնարավորինս որակյալ և արդյունավետ լուծումներ տրամադրելու նպատակով կարող է դիմել դրամային օգնության խնդրանքով։ Եթե դուք հետաքրքրված եք հովանավորել պլաններում նշված որևէ նախագիծ, կապվեք մեր հետ։