Անդրոիդ համակարգը, տվյալ պահին պաշտոնապես չի սատարում հայերենը։
hy-am.org նախագիծը ստեղծել է Անդրոիդ 1.x-3.x համակարգը հայերենացնող ոչ–պաշտոնական փաթեթ։ Փաթեթը հնարավոր է տեղադրել միայն գերօգտագործողի (root) լիազորություններ ունեցող (այսպես կոչվող «ռութ արած») սարքերի վրա։
Ռութինգի գործընթացի և տարբեր մոդելներում դրա իրագործման մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։
hy-am.org նախագիծը, ստեղծված տառատեսակները փոխանցել է Գուգլ և Ասենդեր ընկերություններին և բանակցություններ է վարում նրանց պաշտոնապես ծրագրային ապահովման մեջ ներառելու համար։ Սակայն պետք է հասկանալ, որ նույնիսկ երբ հայերենը պաշտոնապես ներառվի Անդրոիդ համակարգում, հին սարքերը, որոնք չեն ստանա նոր արդիացումներ (updates), չեն ունենա նաև հայերենի պաշտոնապես սատարումը իրենց սարքերում։
Փաթեթը տեղադրելով դուք փոխարինում եք Անդրոիդի հետ առաքվող Դրոիդ տառատեսակները նույն տառատեսակներով, որոնք պարունակում են նաև հայերեն նիշեր։ Տառատեսակները ստեղծվել են Ռուբեն Թարումյանի կողմից, և ինչպես և բնագրերը տարածվում են Ապաչ թույլատրագրով:
Տեղակայիչները թողարկված են ԳՆՈՒ ՋիՓիէԼ տ․3 (GNU GPL v․3) թույլատրագրով, տառատեսակները՝ Ապաչ 2.0 թույլատրագրով։
Հարթակ | Նիշք | Վարկած |
---|---|---|
Լինուքս 32 բիթ | hy-am_org_android_v1.0_32b.tar.gz | 1.0 (2011 մարտի 27) |
Լինուքս 64 բիթ | hy-am_org_android_v1.0_64b.tar.gz | 1.0 (2011 մարտի 27) |
Վինդոուզ 32 բիթ | hy-AM.org_armenian_for_android_win32_v1.0.exe ՄԴ5՝ fdd4330d40b72562c3281957a51e4f34 |
1.0 (2011 մարտի 27) |
Վինդոուզ 64 բիթ | hy-AM.org_armenian_for_android_win64_v1.0.exe ՄԴ5՝ c5bbda94fc36c04c92da12a6af055a68 |
1.0 (2011 մարտի 27) |
Անդրոիդի կարկատան (update patch) |
update.zip |
1.0.1 (2011 հոկտեմբերի 27) |
Նշված փաթեթները փորձարկվել են մի շարք սարքերի վրա և չեն առաջացրել որևէ խնդիր, այս փաթեթները չեն կատարում որևէ պոտենցիալ վտանգավոր գործողություն, այնուամենայնիվ հեղինակները չեն կրում որևէ պատասխանատվություն նշված փաթեթի օգտագործումից ծագած որևէ վնասի կամ առաջացած խնդիրների համար։
Փաթեթը տրամադրվում է «Ինչպես-Կա» (AS-IS) սկբունքով, առանց որևէ երաշխիքների։
Տեղադրման համար կա երկու տարբերակ։
Շնորհավորում ենք, ձեր սարքը արդեն կարող է ամենուրեք ցուցադրել հայերենը։
Շնորհավորում ենք, ձեր սարքը արդեն կարող է ամենուրեք ցուցադրել հայերենը։
Այս պահին մեզ հայտնի չէ բուն փաթեթի կիրառումից որևէ բացասական արդյունք։ Միակ բացասական հետևանքները գալիս են փաթեթի տեղադրման համար անհրաժեշտ «ռութինգի» գործընթացից։ Առավել մանրամասն կարդացեք Անդրոիդի ռութինգին նվիրված էջում։
Եթե դուք ցանկանում եք ունենալ հայերենի պաշտոնական ամբողջական սատարում համակարգային մակարդակով, առանց «ռութինգի», ապա կոչ ենք անում ձեզ դիմել սարքը վաճառող ընկերություններին, սարքի արտադրողին, ինչպես նաև Գուգլ ընկերությանը պահանջելով պաշտոնապես ներառել հայերենի սատարումը Անդրոիդ համակարգում։
Առանց ռութինգի դուք կարող եք դիտել հայերեն կայքեր Hay web browser–ի օգնությամբ (ուշադրություն, տվյալ ծրագիրը որևէ առնչություն չունի hy-am.org նախագծի հետ, բոլոր հարցերով և առաջարկություններով կարող եք դիմել ծրագրի հեղինակ՝ Հայկ Ծիրունյանին, նշված հասցեով)։
Անդրոիդ համակարգում հնարավոր է նաև հայերենով մուտքագրում։ 2011 նոյեմբերի դրությամբ գոյություն ունի դա թույլատրող 2 ծրագիր։
1. ԷնիՍոֆթՔիբորդ (AnySoftKeyboard) ծրագիրը, որը կարող եք անվճար բեռնել Անդրոիդի շուկաից։ Այնուհետև ձեզ պետք կլինի բեռնել հավելյալ ստեղնաշարեր այն լեզուների համար, որոնցով ցանկանում եք մուտքագրել ձեր սարքի վրա, հայերենի համար հայերեն դասավորությունը։
Տեղադրման և օգտագործման մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի պաշտոնական ուղեցույցում։
2. ՄուլտիԼինգ (MultiLing) ծրագիրը, կրկին անվճար հասնալի է Անդրոիդ շուկայից։ Վերջինիս հայերեն դասավորվածությունը ավելի անթերի է, քան ԷնիՍոֆթՔիբորդի դասավորվածությունը, առավել մանրաման հայերեն դասավորվածության մասին կարող եք կարդալ այստեղ։