Օգտագործողի մուտք

Դուք այստեղ եք

Գլխավոր էջ » Հարթակներ

Հայերենը Վինդոուզ Մոբայլում

Վինդուզ Մոբայլ համակարգը չունի հայերենի պաշտոնական սատարում,

hy-am.org նախագիծը, Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ ստեղծել է Windows Mobile 2003 - 6.x համակարգը հայերենացնող փաթեթ։ Նախագծի շրջանկաներում ստեղծված այս փաթեթի տառատեսակները հիմնված են Մայքրոսոֆթ ընկերության Tahoma տառատեսակների վրա։

Փաթեթը տեղադրելով դուք փոխարինում եք ձեր հեռախոսի հետ առաքվող Tahoma տառատեսակները, նույն տառատեսակներով, որոնք պարունակում են նաև հայերեն նիշեր։ Տառատեսակների հայերեն գրանիշերը ստեղծվել են Ռուբեն Թառումյանի կողմից:

 

Բեռնել

Լուծումը նախատեսված է Վինդուզ Մոբայլ 2003 - 6.x տարբերակների համար։

Եթե ձեզ անհրաժեշտ է միայն թաչ էկրանով և Վինդոուզ Մոբվայլ 5 և 6 (Կլասիկ, Պռոֆեսիոնալ) տարբերակների սատարումը, ապա կարող եք բեռնել երկրորդ նիշքը (file), որը ավելի կոմպակտ է, և ավելի քիչ տեղ է զբաղեցնելու սարքի հիշողության մեջ։

Հարթակ Նիշք Վարկած
Վինդոուզ Մոբայլ 2003-6.x hy-AM.org-WM_Armenian_fonts.CAB
ՄԴ5՝ c41fbaedc657924e79f5bb8035cb7419
1.0 (2011 մարտի 27)
Վինդոուզ Մոբայլ 5 և 6, միայն թաչ սքրին սարքեր hy-AM.org-WM_Armenian_fonts_56_touch.CAB
ՄԴ5՝ 1acfb50127956156cbba3a1713df909d
1.0 (2011 մարտի 27)

Ազատում պատասխանատվությունից

Նշված փաթեթները փորձարկվել են մի շարք սարքերի վրա և չեն առաջացրել որևէ խնդիր, այս փաթեթները չեն կատարում որևէ պոտենցիալ վտանգավոր գործողություն, այնուամենայնիվ հեղինակները  չեն կրում որևէ պատասխանատվություն նշված փաթեթի օգտագործումից ծագած որևէ վնասի կամ առաջացած խնդիրների համար։

Փաթեթը տրամադրվում է «Ինչպես-Կա» (AS-IS) սկբունքով, առանց որևէ երաշխիքների։

 

Ինչպես տեղադրել


 

  1. Բեռնեք hy-am.org-armenian-for-windowsmobile.cab ֆայլը ձեր համակարգչից և պատճենեք այն ձեր հեռախոսի մեջ, կամ բեռնեք այն անմիջապես սարքից։
  2. Սարքի File Explorer (ռուսերեն Проводник) կամ այլ նիշքային կառավարչի օգնությամբ, մեկնարկեք ֆայլը
  3. Հաստատեք փաթեթը տեղադրելու ցանկությունը
  4. Որպես տեղանք ընտրեք սարքի հիշողությունը (Device/Устройство) և շարունակեք տեղադրումը, սեղմելով (Install/Установить)
  5. Սպասեք մինչ գործընթացի ավարտը (պետք է տևի ոչ ավել քան կես րոպե)։ Այլ գործողություն մի կատարեք ընթացքում։
  6. Տեղակայիչը կառաջարկի ձեզ վերագործարկել սարքը։ Համաձայնվեք։
  7. Վերագործարկումից հետո ձեր սարքը կցուցադրի հայերեն գրվածքները, Յունիքոդ ճանաչող ցանկացած ծրագրում։

Շնորհավորո՛ւմ ենք, ձեր սարքը արդեն կարող է ամենուրեք ցուցադրել հայերենը։

 

Հնարավոր խնդիրներ

Հայերենի արտապատկերման խնդիրներ հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ձեր հեռախոսը չի աշխատում Յունիքոդ ստանդարտով, կամ օգտագործում է սեփական տառատեսակներ։

 

Պատկերարահ

air max 90 essential free

Share/Save Կիսվել