Օգտագործողի մուտք

Դուք այստեղ եք

Գլխավոր էջ » Հարթակներ

Հայերենը Անդրոիդում

Android logoԱնդրոիդ համակարգը, տվյալ պահին պաշտոնապես չի սատարում հայերենը։

hy-am.org նախագիծը ստեղծել է Անդրոիդ 1.x-3.x համակարգը հայերենացնող ոչ–պաշտոնական փաթեթ։ Փաթեթը հնարավոր է տեղադրել միայն գերօգտագործողի (root) լիազորություններ ունեցող (այսպես կոչվող «ռութ արած») սարքերի վրա։

Ռութինգի գործընթացի և տարբեր մոդելներում դրա իրագործման մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։

hy-am.org նախագիծը, ստեղծված տառատեսակները փոխանցել է Գուգլ և Ասենդեր ընկերություններին և բանակցություններ է վարում նրանց պաշտոնապես ծրագրային ապահովման մեջ ներառելու համար։ Սակայն պետք է հասկանալ, որ նույնիսկ երբ հայերենը պաշտոնապես ներառվի Անդրոիդ համակարգում, հին սարքերը, որոնք չեն ստանա նոր արդիացումներ (updates), չեն ունենա նաև հայերենի պաշտոնապես սատարումը իրենց սարքերում։

Փաթեթը տեղադրելով դուք փոխարինում եք Անդրոիդի հետ առաքվող Դրոիդ տառատեսակները նույն տառատեսակներով, որոնք պարունակում են նաև հայերեն նիշեր։ Տառատեսակները ստեղծվել են Ռուբեն Թարումյանի կողմից, և ինչպես և բնագրերը տարածվում են Ապաչ թույլատրագրով:

 

Բեռնել

Տեղակայիչները թողարկված են ԳՆՈՒ ՋիՓիէԼ տ․3 (GNU GPL v․3) թույլատրագրով, տառատեսակները՝ Ապաչ 2.0 թույլատրագրով։

Հարթակ Նիշք Վարկած
Լինուքս 32 բիթ hy-am_org_android_v1.0_32b.tar.gz 1.0 (2011 մարտի 27)
Լինուքս 64 բիթ hy-am_org_android_v1.0_64b.tar.gz 1.0 (2011 մարտի 27)
Վինդոուզ 32 բիթ hy-AM.org_armenian_for_android_win32_v1.0.exe
ՄԴ5՝ fdd4330d40b72562c3281957a51e4f34
1.0 (2011 մարտի 27)
Վինդոուզ 64 բիթ hy-AM.org_armenian_for_android_win64_v1.0.exe
ՄԴ5՝ c5bbda94fc36c04c92da12a6af055a68
1.0 (2011 մարտի 27)
Անդրոիդի կարկատան (update patch)

update.zip
ՄԴ5՝ 5389131742b0c7b37d1211b71c2a4509

1.0.1 (2011 հոկտեմբերի 27)

Ազատում պատասխանատվությունից

Նշված փաթեթները փորձարկվել են մի շարք սարքերի վրա և չեն առաջացրել որևէ խնդիր, այս փաթեթները չեն կատարում որևէ պոտենցիալ վտանգավոր գործողություն, այնուամենայնիվ հեղինակները  չեն կրում որևէ պատասխանատվություն նշված փաթեթի օգտագործումից ծագած որևէ վնասի կամ առաջացած խնդիրների համար։

Փաթեթը տրամադրվում է «Ինչպես-Կա» (AS-IS) սկբունքով, առանց որևէ երաշխիքների։

Ինչպես տեղադրել

Տեղադրման համար կա երկու տարբերակ։

  1. Համակարգչային տեղայնացնող ծրագրի միջոցով (հարմար է սկսնակ և միջին փորձառության օգտագործողներին)։ Անհրաժեշտ է սարքը համակարգչին միացնող մալուխ և եթե Լինուքս ՕՀ–ից չեք օգտվում, տեղադրված սարքի սարքավար (Driver, օրինակ՝ HTC Sync)
  2. Սարքի վերականգման ռեժիմում update.zip patch տեղադրման տարբերակ։ Խորհուրդ է տրվում միջին և փորձառու օգտագործողներին (համակարգիչը ընթացքում անհրաժեշտ չէ, անհրաժեշտ է recovery ROM, որ ունի patch–ի տեղադրման հնարավորություն, օրինակ ClockWorkMod)

 

Համակարգչային տեղայնացնող ծրագրի միջոցով

  1. Եթե դուք օգտագործում եք Լինուքս համակարգ անցեք քայլ 2–ին, դուք արդեն ունեք անհրաժեշտ սարքավարները (Driver)։ Եթե օգտագործում եք Վինդոուզ, տեղադրեք ձեր սարքի համար նախատեսված սարքավարը (driver) (օրինակ HTC Sync, HTC սարքերի համար) եթե վերջինս արդեն տեղադրված չէ համակարգում։
  2. Միացրեք
  3. Ձեր սարքը անցկացրեք Recovery Mode կամ միացրեք «USB Debugging»-ը (Settings-> Applications -> Development)
  4. Միացրեք այն համակարգչին սարքի հետ մատակարարված USB լարով
  5. Աշխատացրեք hy-am.org–ի տեղակայող ծրագիրը, սեղմեք «Տեղակայել տառատեսակը» կոճակը։
  6. Սպասեք գործընթացի ավարտին։ Ընթացքում, բացվելու է մի շարք պատուհաններ, իսկ բուն ծրագիրը կարող է չպատասխանել ձեր գործողություններին։ Ընթացքը չպետք է զբաղեցնի ավելի քան 1 րոպե։
  7. Վերագործարկեք հեռախոսը (Restart)

Շնորհավորում ենք, ձեր սարքը արդեն կարող է ամենուրեք ցուցադրել հայերենը։

 

 

Սարքի վերականգման ռեժիմում update.zip patch տեղադրման տարբերակ

  1. Բեռնեք update.zip ֆայլը և տեղադրեք այն SD քարտի վրա։
  2. Եթե չունեք արդեն տեղադրված custom recovery ROM, ապա տեղադրեք այն հետևելով հաջորդ քայլերին, եթե ունեք անցեք քայլ 5–ին (եթե օգտվել եք unrevoked.com–ից ձեր սարքը արդեն ունի ClockWorkMod Recovery ROM–ը):
  3. Բեռնեք Անդրոիդ Մարկետից ROM Manager ծրագիրը
  4. Աշխատացրեք այն և ընտրեք «Install ClockWorkMod ROM» (ծրագրի առաջին կետը)։ Հաստատեք ձեր սարքի մոդելը։ Ծրագիրը կբեռնի և կտեղադրի clockworkmod–ը։
  5. Ընտրեք Reboot into Recovery ROM Manager ծրագրում, կամ եթե այն չեք օգտագործում, իմացեք թե ինչպես դա անել ձեր սարքի համար (կոճակների կոմբինացիա որ պետք է սեղմել սարքը միացնելուց։ Այն հատուկ է ամեն սարքի համար։ Որպես կանոն պետք է սեղմել հոսանքի միացման կոճակն է և մեկ այլ կոճակ միաժամանակ)
  6. Սարքը վերագործարկելուց հետո, ընտրեք «apply sdcard:update.zip»
  7. Վերագործարկեք սարքը (Restart)

Շնորհավորում ենք, ձեր սարքը արդեն կարող է ամենուրեք ցուցադրել հայերենը։

 

Հնարավոր խնդիրներ

Այս պահին մեզ հայտնի չէ բուն փաթեթի կիրառումից որևէ բացասական արդյունք։ Միակ բացասական հետևանքները գալիս են փաթեթի տեղադրման համար անհրաժեշտ «ռութինգի» գործընթացից։ Առավել մանրամասն կարդացեք Անդրոիդի ռութինգին նվիրված էջում։

Եթե դուք ցանկանում եք ունենալ հայերենի պաշտոնական ամբողջական սատարում համակարգային մակարդակով, առանց «ռութինգի», ապա կոչ ենք անում ձեզ դիմել սարքը վաճառող ընկերություններին, սարքի արտադրողին, ինչպես նաև Գուգլ ընկերությանը պահանջելով պաշտոնապես ներառել հայերենի սատարումը Անդրոիդ համակարգում։

Առանց ռութինգի դուք կարող եք դիտել հայերեն կայքեր Hay web browser–ի օգնությամբ (ուշադրություն, տվյալ ծրագիրը որևէ առնչություն չունի hy-am.org նախագծի հետ, բոլոր հարցերով և առաջարկություններով կարող եք դիմել ծրագրի հեղինակ՝ Հայկ Ծիրունյանին, նշված հասցեով)։

 

Ինչպես գրել

Անդրոիդ համակարգում հնարավոր է նաև հայերենով մուտքագրում։ 2011 նոյեմբերի դրությամբ գոյություն ունի դա թույլատրող 2 ծրագիր։

 1. ԷնիՍոֆթՔիբորդ (AnySoftKeyboard) ծրագիրը, որը կարող եք անվճար բեռնել Անդրոիդի շուկաից։ Այնուհետև ձեզ պետք կլինի բեռնել հավելյալ ստեղնաշարեր այն լեզուների համար, որոնցով ցանկանում եք մուտքագրել ձեր սարքի վրա, հայերենի համար հայերեն դասավորությունը։

Տեղադրման և օգտագործման մանրամասներին կարող եք ծանոթանալ նախագծի պաշտոնական ուղեցույցում։

2. ՄուլտիԼինգ (MultiLing) ծրագիրը, կրկին անվճար հասնալի է Անդրոիդ շուկայից։ Վերջինիս հայերեն դասավորվածությունը ավելի անթերի է, քան ԷնիՍոֆթՔիբորդի դասավորվածությունը, առավել մանրաման հայերեն դասավորվածության մասին կարող եք կարդալ այստեղ։

 

Պատկերասրահ

 

Share/Save Կիսվել