Օգտագործողի մուտք

Դուք այստեղ եք

Գլխավոր էջ

Հայաստանի ժամային գոտին շտկող կարկատան

Որպեսզի դուք ստիպված չլինեք սպասել մինչ օգօոստոս, երբ Մայքրոսոֆթը (5 ամիս ուշացումով) կշտկի Հայաստանի ժամայաին գոտում  խնդիրը, մենք պատրաստել ենք փոքր կարկատան (patch)։

Բեռնել FixCaucasusStandardTime.zip

Այն փոփոխում է Հայաստանի ժամայաին գոտին (Caucasus Standard Time Yerevan +4), վերացնելով ամառային ժամանակը մեր գոտուց։

Հաշվի առնելով Ռուսաստանում շրջանարվող խոսակցությունները, ամառային ժամանակին վերադառնալու մասին, մենք գտնում ենք այս լուծումը ավելի նախընտրելի և հուսալի, քան Մայքոսոֆթի կողմից առաջարկվող անցումը Մոսկվայի ժամային գոտուն։ Ռուսաստանում դիտարկվող ամառային ժամանակին հետ վերադառնալու դեպքում, Մայքրոսոֆթի ժամանակավոր «լուծման» դեպքում կա խնդրի կրնության 0–ից բարձր հավանականություն։

Եթե դուք չեք օգտագործում սինխրոնիզացումը ժամային սպասարկիչների հետ, ապա տեղադրումից հետո, ժամանակը ինքնուրույն չի ուղղվի և այն պետք է ուղղել ձեռքով։

Այս պահին այն փորձարկված է միայն Վինդոուզ 7 ՕՀ–ում (32 և 64 բիտանոց)։ Վինդուզի այլ վարկածների դեպքում, այն կարող է չաշխատել, բայց վնաս չի հասցնի։

Կարկատանը ստեղծվել է Մայքրոսոֆթի tzedit ծրագրի օգնությամբ։

Share/Save Կիսվել